Շնորհավոր տղերք

Posted: 28 Հունվարի, 2011 in Զինվորի կյանքից
Պիտակներ՝ , ,

Իմ ընկերներից շատ-շատերը հենց հիմա ծառայում են հայոց բանակում ու էս պոստը իրանց է նվիրվում:  Ես միշտ հարգել եմ այն մարդկանց ովքեր դժվար դրության մեջ լինելով հանդերձ երբեք չեն բողոքել, չեն ընկճվել ու գլուխը բարձր պահած դուրս են եկել դժվար իրավիճակից 🙂 Երբ տղերքի հետ խոսում եմ հեռախոսով, ոչ մեկը չի ասում որ վատա, դժվարա, չենք կարում ծառայենք… բոլորն էլ ուրախ-ուրախ պատմում են իրանց լավ օրերից, իրենց հազվադեպ, բայց մինչև կյանքի վերջ հիշվող տոներից, նոր ընկերներից… մտածում ես որ ամեն ինչ լավ է, բանակն էլ խաղ ու պար է: Բայց հետո սկսում են պատմել թե ոնց է անցնում իրենց օրը… ու հասկանում ես որ չէ, բանակը հեշտ բան չի, ամեն մեկը չի կարա ծառայի…. ամեն մի օրը նման է նախորդին, ամեն առավոտ նույն ֆիզիկական վարժությունները, նույն տանջանքը, անհասկացող սպաները… ու վերջապես կարոտը, որ օր-օրի ավելի է տանջում 😦  Բաց այսօր էտ օրերից չի, այսօր ձեր տոնն է, այսօր ամբողջ Հայ ժողովուրդն  է ձեզ շնորհավորում, ձեզ հիշում ու հպարտանում որ ձեզ պես զինվորներ ունի: Հավեսով գրկում եմ բոլորիդ ու շնորհավորում :)))

Մեկնաբանություններ
  1. Haykoասում է՝

    602-n ela dzez shnorhavorum u pind grkum!!!!!!!!!!!!! Aranc dzez mer Hayastan@ Hayastan chi lini, menq hpart enq, vor dzez pes qaj axperner unenq! :********

  2. armjournalistասում է՝

    Միանում եմ շնորհավորանքներին… Բոլոր ծառայողներին նախ շնորհակալ եմ մեր հանգստությունն ու անվտանգությունն ապահովելու համար!!! Համոզված եմ, սահմաններն ամուր ձեռքեում են: Հետո բոլորին կասեմ, որ միշտ Ձեզ հետ ենք, տղաներ.. Ամեն մեկին հայկական բանակից սպասում եմ սեփական ախպորս սպասելու պես!..

    /շարքային Սաքունց/

Թողնել մեկնաբանություն