Posts Tagged ‘հունվարի 28’

Իմ ընկերներից շատ-շատերը հենց հիմա ծառայում են հայոց բանակում ու էս պոստը իրանց է նվիրվում:  Ես միշտ հարգել եմ այն մարդկանց ովքեր դժվար դրության մեջ լինելով հանդերձ երբեք չեն բողոքել, չեն ընկճվել ու գլուխը բարձր պահած դուրս են եկել դժվար իրավիճակից 🙂 Երբ տղերքի հետ խոսում եմ հեռախոսով, ոչ մեկը չի ասում որ վատա, դժվարա, չենք կարում ծառայենք… բոլորն էլ ուրախ-ուրախ պատմում են իրանց լավ օրերից, իրենց հազվադեպ, բայց մինչև կյանքի վերջ հիշվող տոներից, նոր ընկերներից… մտածում ես որ ամեն ինչ լավ է, բանակն էլ խաղ ու պար է: Բայց հետո սկսում են պատմել թե ոնց է անցնում իրենց օրը… ու հասկանում ես որ չէ, բանակը հեշտ բան չի, ամեն մեկը չի կարա ծառայի…. ամեն մի օրը նման է նախորդին, ամեն առավոտ նույն ֆիզիկական վարժությունները, նույն տանջանքը, անհասկացող սպաները… ու վերջապես կարոտը, որ օր-օրի ավելի է տանջում 😦  Բաց այսօր էտ օրերից չի, այսօր ձեր տոնն է, այսօր ամբողջ Հայ ժողովուրդն  է ձեզ շնորհավորում, ձեզ հիշում ու հպարտանում որ ձեզ պես զինվորներ ունի: Հավեսով գրկում եմ բոլորիդ ու շնորհավորում :)))