Posts Tagged ‘բանակ’

Իմ ընկերներից շատ-շատերը հենց հիմա ծառայում են հայոց բանակում ու էս պոստը իրանց է նվիրվում:  Ես միշտ հարգել եմ այն մարդկանց ովքեր դժվար դրության մեջ լինելով հանդերձ երբեք չեն բողոքել, չեն ընկճվել ու գլուխը բարձր պահած դուրս են եկել դժվար իրավիճակից 🙂 Երբ տղերքի հետ խոսում եմ հեռախոսով, ոչ մեկը չի ասում որ վատա, դժվարա, չենք կարում ծառայենք… բոլորն էլ ուրախ-ուրախ պատմում են իրանց լավ օրերից, իրենց հազվադեպ, բայց մինչև կյանքի վերջ հիշվող տոներից, նոր ընկերներից… մտածում ես որ ամեն ինչ լավ է, բանակն էլ խաղ ու պար է: Բայց հետո սկսում են պատմել թե ոնց է անցնում իրենց օրը… ու հասկանում ես որ չէ, բանակը հեշտ բան չի, ամեն մեկը չի կարա ծառայի…. ամեն մի օրը նման է նախորդին, ամեն առավոտ նույն ֆիզիկական վարժությունները, նույն տանջանքը, անհասկացող սպաները… ու վերջապես կարոտը, որ օր-օրի ավելի է տանջում 😦  Բաց այսօր էտ օրերից չի, այսօր ձեր տոնն է, այսօր ամբողջ Հայ ժողովուրդն  է ձեզ շնորհավորում, ձեզ հիշում ու հպարտանում որ ձեզ պես զինվորներ ունի: Հավեսով գրկում եմ բոլորիդ ու շնորհավորում :)))

Եթե ՊՆ-ի մարդը չխաբի ու չքցի ես էլ արտաշատ կգնամ…

Խզարեցինք…

Այ էս տղեն ապահովելուա չաստի խինդ-ուրախությունը:clap_tb:

Սարի պես տղա էի, դառա ռագատկի քար:


Հունիսի 8-ին սպասեք նոր նկարներ ու նորություններ  601-ի տղերքից` Գրիշ, Դավո TM, Տիկո:

Հունիսի 7-ին կիրառականի 4-րդ կուրսի ուսանողներին բանակ տանելու առաջին օրն է: Դրանից հետո 8-ին, 9-ին… հերթով տանելու են:( ՇԱՏ կկարոտենք…

Այս սայթը սարքվել է նրանց բանակային կյանքի մասին պատմելու համար… կլինեն հետաքրքիր նկարներ, վիդեոներ, պատմություններ,  բոցերը համոզված եմ անպակաս կլինեն 😀

Լավ ասեմ որ վաղը գնում են` Խաչատուր Համբարձումյան 605, 606-ից Սերգեյ, Նարեկ… վաղը կգրեմ թե ով որտեղա ընգել…